Հիմնադրամ

Մեր մասին

«Գայանե Խաչատուրյան» հիմնադրամը հիմնադրվել է 2008 թվականին, նկարչուհու կենդանության օրոք ու նրա համաձայնությամբ։

Հիմնադրամը հիմնադիրների կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է սոցիալական, մշակութային, կրթական և այլ հանրօգուտ նպատակներ։

Հիմնադրամի նպատակներն են․

Աջակցություն նկարիչ Գայանե Խաչատուրյանին․

Աջակցել նկարիչ Գայանե Խաչատուրյանի տուն-թանգարանի ստեղծմանը․

Իրականացնել ծրագրեր ուղղված նկարիչ Գայանե Խաչատուրյանի ճանաչմանը, նրա կատարած աշխատանքները արժանավույնս գնահատվելու համար․

Աջակցել և նյութապես օգնել մշակութային հաստատություններում սովորող շնորհալի սոցիալապես անապահով ուսանողներին․

Աջակցել նկարիչ Գայանե Խաչատուրյանի անվան կրթաթոշակի ստեղծմանը․

«Գայանե Խաչատուրյան» հիմնադրամի նախաձեռնությամբ և օժանդակությամբ 2009 թվականին Վենետիկի 53-րդ բիենալեում անցկացվել է նկարչի անհատական ցուցահանդեսը, 2010 թվականին՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում անցկացվել է անհատական ցուցահանդես՝ նվիրված Գայանեի մահվան առաջին տարելիցին։ Ցուցահանդեսներ կազմակերպվել և անցկացվել են Գայանեի ծննդավայր Թբիլիսի քաղաքում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում, եվրոպական երկրների տարբեր մայրաքաղաքներում։

«Գայանե Խաչատուրյան» հիմնադրամը համագործակցում է բազմաթիվ հայկական և արտասահմանյան ընկերութունների հետ, մասնավորապես «Սերգեյ Փարաջանով» թանգարանի, «Արտույտ» ընկերության հետ, որը հիմնադրվել է հայկական արվեստը համաշխարհային ճանաչում ստանալու համար։

Gayane and Parajanov
Gayane at Echmiadzin